ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում Կոռնիձոր–Տեղ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ կլինի մայիսի վերջին։ Այս մասին ԱԺ–ում կառավարության 2022 թվականի կատարողականը ներկայացնելիս ասաց ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Ճանապարհը դեռ լրիվ պատրաստ չէ։ Ամբողջությամբ այն պատրաստ կլինի մայիսի վերջին։ Նախատեսված է եռաշերտ ասֆալտ, հենապատերի, ջրահեռացման համակարգերի մասով և շատ այլ առումներով դեռ անելիքներ կան»,– նշեց Սանոսյանը։
Նշենք, որ Կոռնիձորի ճանապարհն ապրիլի 1-ի դրությամբ երթևեկելի է դարձել։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 9-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել էր, որ Կոռնիձոր–Տեղ հատվածի շինարարությունը և ճանապարհային նշաններով կահավորումն ավարտված կլինեն ամռանը։