Արցախի նախագահի դուստրը ամուսնացել է. ովքե՞ր են ներկա եղել միջոցառմանը

Փեսան Արայիկ Հարությունյանի դստեր համակուրսեցին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ավագ դուստրը ամուսնացել է:

«Տեղեկացանք, որ զույգի հարսանեկան միջոցառումը նեղ միջավայրում է անցել Արցախում: Ներկա են եղել միայն մտերիմ հարազատները, ընկերները, իսկ իշխանական վերնախավից էլ` միայն Հարությունյանի ամենամտերիմները»,–գրում է թերթը:

Միջոցառումն անցել է առանց շքեղությունների: Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փորձել են մեծ աղմուկ չբարձրացնել:
Արայիկ Հարությունյանը պատրաստվում է ամուսնացնել դստերը. «Հրապարակ»
Հավելենք, որ փեսան Արայիկ Հարությունյանի դստեր համակուրսեցին է։ Նա Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից է:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։