ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական թռիչքները Սև ծովի վրայով. Պենտագոն

Պենտագոն
ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչը մեկնաբանել է Սև ծովի վրայով թռիչքների հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ամերիկյան զինվորականները շարունակում են ակտիվ հետախուզական թռիչքները Սև ծովի վրայով և մտադիր չեն հրաժարվել դրանցից: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պենտագոնի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ նման թռիչքները Սևծովյան տարածաշրջանում կշարունակվեն միջազգային կանոններին համապատասխան:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս ԱՄՆ-ն Սև ծովի վրա կորցրեց MQ-9 հետախուզական հարվածային անօդաչու թռչող սարքը: Դրա կործանման մեջ ամերիկացիները մեղադրում են ՌԴ ՌՕՈւ Սու-27 կործանիչներին, որոնցից մեկը վառելիքը նետել էր ԱԹՍ-ի վրա և, իբր, դիպել է դրա պտուտակին։ Ռուսական կողմը հայտարարում է, որ դրոնը մտել է թռիչքների համար փակ գոտի և կտրուկ մանևրելու հետևանքով ընկել է: