ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ–ն։
Նշվում է, որ թիրախավորել է նաև ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան։
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Նշենք, որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր հայտնել էր, որ շուրջ 5 օր է` ադրբեջանական կողմը թիրախավորել է Սոթքի հանքավայրի տարածքը, ինչի հետևանքով հանքի աշխատանքը դադարեցված է։
Հիշեցնենք` ադրբեջանական կողմից պարբերաբար վերսկսվող կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրի աշխատանքն ապրիլի 15-ից հետո դադարեցված է: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։