Տեղում զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Հրամանատարը պարգևատրվել է «Մարտական խաչ»-ով, իսկ 3 զինծառայողնրեը` Արիության համար մեդալով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սյունիքի մարզի Տեղ համայնքում Ադրբեջանի ԶՈւ–ի սադրանքի հետևանքով ապրիլի 11-ին զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են, տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից։
Այսպես. թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, մայոր Մկրտիչ Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ մյուս երեք` թիվ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Սահակյանը, թիվ N զորամասի սպա, լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը, թիվ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանը պարգևատրվել են Արիության մեդալով։
Հիշեցնենք` 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50-ը ժանդարմներ են։
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Տեղ գյուղի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը կարող էր կանխվել. Սեյրան Օհանյան