Թանգարանների տոմսերի գինը 1000 դրամից պակաս չպետք է լինի. ԿԳՄՍ նախարար

Թանգարան
Ըստ Ժաննա Անդրեասյանի` թանգարանը 60 դրամ մուտքավճարով արժեզրկում է մշակույթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է վերանայել թանգարանների տոմսերի գնային քաղաքականությունը։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Անհեռատես և ոչ հայամետ որոշում է. եպիսկոպոսը` «Հայ եկեղեցու պատմությունը» հանելու մասին
Նրա խոսքով՝ թանգարաններում տոմսերի գինը ոչ թե արժևորել, այլ արժեզրկել է թանգարան այցելությունը, որովհետև հիմա նույնիսկ 60 դրամանոց տոմս ունեցող թանգարան է գործում:

«Մշակույթի հանդեպ մեր վերաբերմունքը պետք է փոխվի։ Մենք գումար ենք ծախսում 1000– ավոր բաների վրա, և կարծում եմ` կարող ենք մեզ թույլ տալ գումար ծախսել նաև մշակութային հաստատություն այցելելու համար։ Որոշում է կայացվել հրաժարվել այդ գնային քաղաքականությունից։ Տոմսերի գինը չպետք է պակաս լինի 1000 դրամից»,– ասաց նախարարը։

Նախարարը տեղեկացրեց նաև, ԿԳՄՍ–ին ենթակա թանգարանները նախորդ տարի 1 մլն 78 հազար այցելու են ունեցել, ինչը 15 %-ով գերազանցում է 2021 թ.-ի այցելությունների թիվը։
Մայիսի 1-ից թանգարաններ մուտքը մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար կլինի