ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Արաբական հեռուստաալիքները հաստատել են Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈւ) հետ թեժ մարտերից հետո Սուդանի ԶՈւ–ի կողմից Մերոեի ռազմական օդանավակայանի գրավումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱԱՈւ–ի և կանոնավոր բանակի միջև թեժ մարտերի 5 օրերի ընթացքում ռազմական այդ օդանավակայանի տարածքը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել։
Սուդանում հակամարտող կողմերը հակասական հայտարարություններ են անում մարտական գործողություններում գրանցած հաջողությունների և վերահսկվող օբյեկտների վերաբերյալ` ԶԼՄ–ներում և սոցցանցերում լայնածավալ տեղեկատվական պատերազմ ծավալելով։
Սուդանում ապրիլի 15-ից բախումներ են ընթանում Մուհամմեդ Դագլոյի ղեկավարած ԱԱՈւ–ի և կանոնավոր բանակի միջև։ Մարտերում, ըստ ՄԱԿ–ի տվյալների, արդեն իսկ 185 մարդ է զոհվել, վիրավորների թիվը 1800 է։