ՊՆ-ն չի մեկնաբանում Աննա Հակոբյանի հայտարարությունը

Աննա Հակոբյան
Նիկոլ Փաշինյանի կինը աղմկահարույց հայտարարությունն արել էր Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի մեկնաբանում վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի` 11 հազար դասալիքների մասին հայտարարությունը։
Ավելի վաղ Տավուշի մարզում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ Հակոբյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում 11 հազար դասալիք ենք ունեցել՝ զինվորականներ, կամավորականներ, սպաներ և այլն:
«Ծառայության վայրն ինքնակամ լքելու կամ դասալքության համար նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ և 362-րդ հոդվածներով հարուցված քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն առաջարկում ենք ճշտել քրեական վարույթ իրականացնող մարմնից»,-պատասխանել են պաշտպանության նախարարությունից։
Դասալիքներ լինում են, բայց հայկական բանակը հազարավոր դասալիքներ չի կարող ունենալ. Զաքարյան
Ի դեպ, նույնանման հարցումներ էինք ուղարկել նաև ՀՀ գլխավոր դատախազություն և քննչական կոմիտե։ Երկու կառույցներից էլ նշել են, որ պատասխանի համար լրացուցիչ ժամանակ է պետք։
Պետական դավաճանության գործերով 53 անձ է անցնում, մեծամասամբ զինվորականներ են. վարչապետ