ԼՂ–ում հրադադարի 2 խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Խաղաղապահներ
Խաղաղապահները նաև Հայաստանից Ստեփանակերտ են ուղեկցել մարդասիրական բեռներով ևս մեկ ավտոշարասյուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Ասկերանի շրջաններում արձանագրվել է հրադադարի երկու խախտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստը քննում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Գորիս–Ստեփանակերտ երթուղով։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից ի վեր Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։