ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հնդկաստանը 2023 թվականի կեսերին բնակչության թվով առաջ կանցնի Չինաստանից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի զեկույցում ներկայացված տվյալները:
Ըստ «Ժողովրդագրական ցուցանիշներ» աղյուսակում ներկայացված տվյալների՝ 2023 թվականին Հնդկաստանի բնակչությունը կհասնի 1,4286 միլիարդի, մինչդեռ Չինաստանում այդ ցուցանիշը կհասնի 1,4257 միլիարդի։
Worldometer կայքը, որը պարբերաբար թարմացնում է տվյալները, այսօրվա տվյալներով ցույց է տալիս, որ Հնդկաստանի բնակչությունն այժմ կազմում է 1,4187 միլիարդ մարդ, իսկ Չինաստանի բնակչությունը՝ 1,4549 միլիարդ:
ՄԱԿ-ը 2022 թվականի նոյեմբերի 15-ին հայտնել է, որ «Երկիր» մոլորակի վրա մարդկանց թիվը հասել է 8 միլիարդի։ Քիչ անց Worldometer կայքի տվյալները ցույց տվեցին, որ աշխարհի բնակչությունը հասել է նշված ցուցանիշին։