ՀՀ հումանիտար առաքելությունը օգնություն է փոխանցել Հալեպի հայ համայնքին պատկանող մանկատանը

ՀՀ հումանիտար առաքելությունը օգնություն է փոխանցել Հալեպի հայ համայնքին պատկանող մանկատանը
Հալեպում ՀՀ հումանիտար առաքելության խմբի մասնագետները շարունակում են իրենց օգնությունը ցուցաբերել տեղի հայ համայնքին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդասիրական խումբն առաջին անհրաժեշտության պարագաներ ու սնունդ է հանձնել հայ համայնքին պատկանող «Ազգային պատսպարան» մանկատանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հումանիտար առաքելության խմբի անդամ Արկադի Տոնոյանը։
«Արարողության ավարտից հետո Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Դավիթ Թադևոսյանը, ՀՀ մարդասիրական խմբի ղեկավար Վահան Թադևոսյանը և խմբի անդամները հանդիպեցին Ազգային պատսպարանի ղեկավար կազմի և աշխատակիցների հետ՝ բարձր գնահատելով նրանց անշահախնդիր գործունեությունը»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք`Հայաստան այս տարվա փետրվարին ավելի քան 55 տոննա մարդասիրական օգնություն էր ուղարկել Սիրիա։