ՀՖՖ–ի ֆինանսական հոսքերը նվազել են. նախարարը նշել է պատճառները

Հենց այդ է պատճառը, որ 2023 թվականին նախարարությունը Հայաստանի ֆուդբոլի ֆեդերացիային հատկացրել է 2,5 մլրդ դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի ստանում այն ֆինանսական հոսքերը, որոնք ստանում էր նախկինում։ Ազգային ժողովում ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության 2022 թ կատարողականը՝ այս մասին հայտարարեց նախարար Ժաննա Անդրեասյանը։
Այս կառույցը զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլի զարգացումից. Թադևոսյանը` ՀՖՖ–ի մասին
Նախարարը բացատրեց, թե որոնք են ֆինանսական հոսքերի կրճատման պատճառները։
«Վերջերս ուժի մեջ է մտել օրենսդրական փոփոխություն, որով բոլոր ֆեդերացիաներն այլևս չեն կարող աջակցություն ստանալ բուքմեյքերական ընկերություններից: Իսկ երկրորդը դրամի փոխարժեքի նվազումն է, քանի որ ֆինանսական հոսքերը ֆեդերացիան ստանում է ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի»,–նշեց նա։
Հենց այդ է պատճառը, որ 2023 թվականին նախարարությունը ֆեդերացիային հատկացրել է 2,5 մլրդ դրամ` չորս նոր ֆուտբոլային դպրոցների կառուցման համար։ Դրանք կլինեն Երևանում, Իջևանում, Մարտունիում և Արարատում։
«ՀՖՖ-ն ոչ մի բան չի ստեղծում, այլ միայն քանդում է». Արթուր Սողոմոնյան
Նախարարության գնահատմամբ` ֆեդերացիան ինքը չի կարող ֆինանսավորել նման մասշտաբի շինարարությունը և պետական աջակցության կարիք ունի։