Հայաստանում ռուսական ռազմաբազայում հավաքներ են անցկացրել ՌՔԿ պաշտպանության մասնագետներ

ՌՔԿ պաշտպանության մասնագետներ
ՌՔԿ պաշտպանության ստորաբաժանումը մշակել է անհատական և հավաքական պաշտպանության միջոցների օգտագործումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռուսական ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության մասնագետները հավաքներ են անցկացվել ամառային ուսումնական շրջանին նախապատրաստվելու համար: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մասնագետները տարբեր առաջադրանքներ են կատարել քիմիական զենքի կիրառման և ճառագայթային վարակի պայմաններում, մասնավորապես, զինծառայողները ամրապնդել են իրենց գիտելիքները ռադիացիոն և քիմիական հետախուզության համազորային սարքերի կառուցման և աշխատանքի նախապատրաստման կարգի վերաբերյալ:
ՌՔԿ պաշտպանության ստորաբաժանումը մշակել է նաև անհատական և հավաքական պաշտպանության միջոցների օգտագործումը՝ ստանդարտների հանձնմամբ:
Նոր ուսումնական շրջանում Հայաստանում ռուսական ռազմակայանի պաշտպանության ՌՔԿ ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ կանցկացնեն զորամիավորման անձնակազմի հետ, ինչպես նաև առաջադրանքներ կկատարեն Ալագյազ ու Կամխուդ բարձրլեռնային զորավարժարաններում ուսումնական միջոցառումների ժամանակ՝ ըստ պատրաստության ծրագրի: