ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը հայ սամբիստները նվաճել են առաջին մեդալները: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
«Մարզական սամբոյի 64 կգ և79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների են արժանացել Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը»,– ասված է հաղորդագրությունում:
Իսկ 98 կգ քաշային կարգում Արսեն Խանջյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, հասել է եզրափակիչ։ Նա կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլու հետ: