Ղարաբաղի հարցի լուծման միակ հիմքը եռակողմ պայմանավորվածություններն են. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Ռուսաստանը ողջունում է կողմերի այն բոլոր քայլերը, որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության լիցքաթափման հանգեցնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Կրեմլում համարում են, որ Ղարաբաղի հարցի լուծման միակ հիմքը Մոսկվայի, Բաքվի և Երևանի պայմանավորվածություններն են։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի յուրաքանչյուր քայլը, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման և որը ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ պայմանավորվածությունների կատարման ճանապարհին կնպաստի հետագա առաջխաղացմանը», - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ կերպ կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` եռակողմ պայմանավորվածությունները կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են, ուստի ՌԴ–ում համարում են, որ բոլոր դրույթների իրականացման ճանապարհին առաջխաղացումը այլընտրանք չունի և անհրաժեշտ է բոլորի համար:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։
Մարտի 24-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ 4 փաստաթուղթ է ներկայացրել, հայկական կողմը` 3։ Վերջին փաստաթուղթը Հայաստանը ստացել է, բայց դեռ արձագանքը չի ձևակերպել։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվի հերթական առաջարկների վերաբերյալ իր դիտարկումները կներկայացնի շուտով:
Հայաստանն ի՞նչ առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին. Արարատ Միրզոյանը փակագծեր է բացել