ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. «Եվրատեսիլ-2023»–ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը (Էլեն Երեմյան) դարձել է մրցույթի ամենասիրված արտիստը։ Տեղեկությունը հայտնում է «Wiwibloggs»-ը՝ ներկայացնելով քվեարկության արդյունքները։
«Նա որոշեց լինել լավը, անել լավը և լավ տեսք ունենալ, և դուք լսեցիք նրան։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը, ըստ մեր ընթերցողների, այս տարվա «Եվրատեսիլի» ամենասիրված արտիստն է», - գրել է կայքը։
Հայ երգչուհու օգտին է քվեարկել մասնակիցների 25,98 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում Շվեդիայի ներկայացուցիչ Լորինն է (13,5%), երրորդ տեղում` ֆրանսիացի երգչուհի Լա Զարրան (8,48%):
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2023»-ը կանցկացվի Լիվերպուլում։ Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Բրյունետը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում։ Նա կներկայացնի իր գրած «Future Lover» երգը։