ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ու դերակատարության և հայաստանյան ներքին կյանքի անցուդարձի վերաբերյալ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչներին, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
«Խաչատուրյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ղեկավարության մոտեցումներին և սկզբունքներին, երկրի ներքին կյանքում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին և տնտեսական զարգացման հեռանկարներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել ներկաներին հուզող հարցերին:
Հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 18-20-ը պաշտոնական այցով կլինի Լիտվայի Հանրապետությունում։
Հիշեցնենք` 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50-ը ժանդարմներ են։