ԵԱ. ծանրամարտիկ Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց

Ռաֆիկ Հարությունյանը
Երկամարտի 337կգ արդյունքով հայ ծանրորդը նվաճեց բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ արծաթե մեդալ։ Եվրոպայի չեմպիոնը երկամարտի 343կգ արդյունքով դարձավ իտալացի Օսկար Ռեյեսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր երեկոյան մրցահարթակ են դուրս եկել մինչև 81 կգ քաշային կարգի տղամարդիկ։ Հայաստանը այս քաշային կարգում ներկացրեց Եվրոպայի գործող չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը։
Ռաֆիկ Հարությունյան
Պոկում վարժությունում առաջին մոտեցման համար նա պատվիրել էր 150կգ։ Բայց առաջին մոտեցումը մեր մարզիկը ձախողեց։ Երկրորդ մոտեցումով Հարությունյանը բարձրացրեց այդ քաշը։ Իսկ ահա երրորդ մոտեցումը՝ 156 կգ, մեր մարզիկին չհաջողվեց։ 150կգ արդյունքով Հարությունյանը պոկում վարժությունում զբաղեցրեց 4-րդ տեղը։
Հրում վարժությունում Ռաֆիկը առաջին մոտեցման համար պատվիրել էր 185կգ։ Բայց փոխեց պատվերը և մոտեցավ 183կգ կշռող ծանրաձողին և վստահ կատարեց վարժությունը։
Տակտիկական լուրջ պայքար ծավալվեց հայ ծանրորդի և թուրք Բատու Հան Յուքսելի միջև։ Երկամարտում երկրորդ տեղը գրավելու համար մեր մարզիկին հարկավոր էր գլխավերևում պահել 190կգ կշռող ծանրաձողը։ Ռաֆիկը ուղղակի կռվեց ծանրաձողի հետ, բայց չկարողացավ ֆիքսել քաշը։
Երկամարտի 337կգ արդյունքով հայ ծանրորդը նվաճեց բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ արծաթե մեդալ։ Եվրոպայի չեմպիոնը երկամարտի 343կգ արդյունքով դարձավ իտալացի Օսկար Ռեյեսը։
Մեկ տարի առաջ Ալբանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Հարությունյանը պոկում վարժությունում բարձրացրել էր 160կգ և հրել 194 կգ։
Վաղը Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է Անդրանիկ Կարապետյանը։ 89կգ քաշային կարգում հայ փորձառու ծանրորդը այս քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն է համարվում։
1 / 6

Ռաֆիկ Հարությունյանը

2 / 6

Ռաֆիկ Հարությունյանը

3 / 6

Ռաֆիկ Հարությունյանը

4 / 6

Ռաֆիկ Հարությունյանը

5 / 6

Ռաֆիկ Հարությունյանը

6 / 6

Ռաֆիկ Հարությունյանը