ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի ներկայացուցիչ, հայազգի Արտյոմ Սարգսյանը հաղթել է Ռուսաստանի սուսերամարտի առաջնությունում։ Մրցումներն անցկացվում են Վլադիկավկազում, հայտնու է ՏԱՍՍ-։
Եզրափակիչում Սարգսյանը 13:12 հաշվով առավելության է հասել Մոսկվայի ներկայացուցիչ Վադիմ Անոխինի նկատմամբ: Բրոնզե մրցանակներ են ստացել Բաշկորտոստանի Հանրապետությունից Համզա Օզբեկը և Մոսկվայի մարզից Մաքսիմ Պոտապովը։
Ռուսաստանի առաջնությունը կավարտվի ապրիլի 25-ին: Դրան մասնակցում են նաև Բելառուսի ներկայացուցիչները։
Ապրիլի 20-ին կանցկացվեն կանանց սուսերամարտի անհատական մրցումները։