ԱՄՆ-ն Minuteman III հրթիռի փորձարկում է իրականացրել․ Պենտագոն

Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման ժամանակ
Հրթիռը Խաղաղ օվկիանոսի վրայով անցել է 4,2 հազար մղոն (6,76 հազար կմ)։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Ամերիկացի զինվորականները Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում են իրականացրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ տիեզերական ուժերի «Վանդենբերգ» բազայի տեղեկատվությունը:
«Ապրիլի 19-ին զինվորականները Minuteman III-ի օպերատիվ փորձնական արձակում են անցկացրել՝ առանց մարտական մասի, որպեսզի ցույց տան ԱՄՆ միջուկային ուժերի պատրաստվածությունը և վստահություն ներշնչեն երկրի միջուկային զսպման մահաբերության և արդյունավետության նկատմամբ»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Հրթիռը պատահականության սկզբունքով ընտրվել է Մոնտանա նահանգի զինանոցներից և տեղափոխվել է Կալիֆոռնիա՝ արձակման վայր: Այն Խաղաղ օվկիանոսի վրայով անցել է 4,2 հազար մղոն (6,76 հազար կիլոմետր)։