Այս տարի արևի առաջին խավարումը կլինի վաղը. ինչ չի կարելի անել

Արևի խավարումները կարող են ինչպես դրական, այնպես էլ բացասական փոփոխություններ բերել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Վաղը` ժամը 08:17-ին, Հայաստանում տեղի կունենա 2023 թվականի առաջին արևի խավարումը:
Ապրիլի 20-ին արևի խավարումը կբացի խավարումների գարնանային միջանցքը, որը կանցնի խոյ-կարիճ առանցքի ազդեցության տակ և կավարտվի մայիսի 5-ին` լուսնի մասնակի խավարմամբ:
Ռուսական արբանյակները նկարահանել են արևի խավարումը. տեսանյութ
Այն ամենից լավ տեսանելի կլինի Հնդկական օվկիանոսի հարավ-արևելքում, Ավստրալիայում, Արևելյան Թիմորում, Ինդոնեզիայում և Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում։
Այս տարի այն կլինի անսովոր հիբրիդային, այսինքն` սկսելով որպես օղակաձև խավարում, այն կմտնի ամբողջական խավարման փուլ։ Հիբրիդային խավարումները բավականին հազվադեպ են լինում` ընդամենը մի քանիսը հարյուրամյակի ընթացքում։ 21-րդ դարում դրանք յոթը կլինեն, որոնցից երկուսն արդեն տեղի են ունեցել։
Որոշ մշակույթներում արևի խավարումը համարվում է նոր սկիզբ, վերբեռնման և մաքրման խորհրդանիշ: Այլ երկրներում համարվում է, որ արևի խավարումը կարող է բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային քաղաքականության և տնտեսության վրա` առաջացնելով հակամարտություններ և ճգնաժամեր:
Արևի խավարում. լուսինն անցել է արևի դիմացով
Աստղաբանները հավատում են, որ արևի խավարման ժամանակ տեղի ունեցած հանդիպումները պատահական չեն, իսկ բաժանումներն անդառնալի են: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս արևի խավարման օրերին չվիճել, հարաբերություններ չպարզել` հարազատ մարդուն ընդմիշտ չկորցնելու համար։
Արևի խավարումները կարող են ինչպես դրական, այնպես էլ բացասական փոփոխություններ բերել: Խավարման ընթացքում ընդունված բոլոր որոշումները մեծ նշանակություն ունեն, քանի որ կանխորոշում են ճակատագիրը մոտակա կես-մեկ տարվա, երբեմն էլ` մի ամբողջ տասնամյակի համար։
Ըստ աստղաբանների` արևի խավարման ժամանակ ավելի հեշտ է տրվել վատ ազդեցությանը, քանի որ ավելի դժվար է հասկանալ, թե ինչն է լավ, ինչը վատ, հետևաբար սխալ որոշումներ կայացնելու հավանականությունը մեծ է:
Հետևաբար, արևի խավարման օրերին աստղաբանները խորհուրդ են տալիս լուրջ որոշումներ չկայացնել և կարևոր պայմանագրեր չկնքել, ինչպես նաև զերծ մնալ հեռավոր ճամփորդություններից, խոշոր գնումներից և ծրագրված գործողություններից:
Խավարման փուլը մոտ է. ինչպե՞ս վարվել, ի՞նչ չի կարելի անել այդ ժամանակահատվածում