Վազգեն Թևանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը գրագետ գոտեմարտ անցկացրեց ադրբեջանցի Ալի Ռահիմզադայի հետ ու մրցակցին ոչ մի շանս չտալով` հաղթեց 4։1 հաշվով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ազատ ոճի ըմբշամարտիկ 65կգ քաշային Վազգեն Թևանյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում ժամանակից շուտ 12։1 հաշվով պարտության մատնելով բուլղարացի Միկյայ Սայիմ Նաիմին` նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Նշենք, որ Վազգեն Թևանյանն իր ելույթները Եվրոպայի առաջնությունում սկսեց Իսրայելը ներկայացնող Ջոշուա Ֆինիսիլվերի հետ գոտեմարտոով ու բացարձակ առավելությամբ՝ 10։0 հաշվով, հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ։
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը գրագետ գոտեմարտ անցկացրեց ադրբեջանցի Ալի Ռահիմզադայի հետ ու մրցակցին ոչ մի շանս չտալով` հաղթեց 4։1 հաշվով։
Կիսաեզրափակիչում էլ Վազգենը 12։4 հաշվով առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Էրիկ Առուշանյանի նկատմամբ։
Արսեն Հարությունյանը դուրս եկավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Հավելենք, որ այսօր բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է 79կգ քաշային Արման Ավագյանը, որի մրցակիցն է լինելու է Հյուսիսային Մակոդոնիայի ներկայացուցիչ Ահմադ Մագոմեդովը։
Հիշեցնենք` Եվրոպայի առաջնությունը ապրիլի 17-ին մեկնարկել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում և կտևի մինչև ամսի 23-ը։
Հայաստանի 4 ըմբիշ լավագույն տասնյակում են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա
Հայաստանը ներկայացնում են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97կգ):