Ուկրաինան և Լեհաստանը պայմանավորվել են վերսկսել պարենի տարանցումը

Լեհական կողմը կհայտնի Լեհաստանի տարածքով ուկրաինական մթերքների տարանցման տեխնիկական պահերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ուկրաինան Լեհաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել նրա տարածքով ուկրաինական պարենի տարանցումը վերսկսելու վերաբերյալ։ Այս մասին Վարշավայում Լեհաստանի կառավարության ներկայացուցիչների հետ ունեցած բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Բանակցությունների արդյունքում որոշվել է, որ ուկրաինական պարենային ապրանքների տարանցումը Լեհաստանի տարածքով կապաարգելափակվի այս տարվա ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը», – ասել է Սվիրիդենկոն։
Ապրիլի 16-ին Լեհաստանն ու Հունգարիան հայտարարեցին Ուկրաինայից գյուղմթերքի ներմուծման ժամանակավոր արգելք սահմանելու մասին։ Լեհաստանը հայտարարեց նաև իր տարածքով դեպի երրորդ երկրներ ուկրաինական պարենի տարանցման դադարեցման մասին։ Այն կտևի մինչև հունիսի 30-ը։ Երկու երկրները նշել են, որ ստիպված են նման միջոցներ ձեռնարկել` ուկրաինական գյուղմթերքով իրենց շուկաները լցնելու պատճառով զգալի կորուստներ կրող լեհ և հունգարացի գյուղացիներին օգնելու իրենց պահանջների առնչությամբ Եվրահանձնաժողովի արձագանքի բացակայության պատճառով։
Ուկրաինայից պարենամթերքի ներմուծման դադարեցման մասին ապրիլի 17–ին հայտարարեց Սլովակիայի կառավարությունը։
Լեհաստանի կառավարությունն արգելել է Ուկրաինայից հացահատիկի ներմուծումը