Պետդուման օրենք է ընդունել պետական դավաճանության համար ցմահ ազատազրկման մասին

Փոփոխությունները պատժի խստացում են նախատեսում նաև ահաբեկչության և դիվերսիաների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Պետդուման ընդունել է պետական դավաճանության համար ցմահ ազատազրկման մասին օրինագիծը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փոփոխությունները պատժի խստացում են նախատեսում նաև ահաբեկչության և դիվերսիաների համար։
Ներկայում Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածը (պետական դավաճանություն) որպես առավելագույն պատիժ նախատեսում է մինչև 20 տարվա ազատազրկում: Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածում (ահաբեկչություն) առավելագույն ժամկետը կբարձրանա 15-ից 20 տարի, 205.1-րդ հոդվածում (ահաբեկչական գործունեության խթանում), ահաբեկչական գործունեության մեջ հավաքագրելու կամ ներգրավելու համար պատժի նվազագույն շեմը հինգից յոթ տարի կդառնա:
Պետական դավաճանության գործերով 53 անձ է անցնում, մեծամասամբ զինվորականներ են. վարչապետ
Փոփոխությունները կխստացնեն պատիժը ՌԴ ՔՕ 281-րդ հոդվածով (դիվերսիա) 15-ից մինչև 20 տարի։
Բացի այդ, քրեական պատասխանատվություն է սահմանվում (մինչև հինգ տարի ազատազրկմամբ) միջազգային կազմակերպությունների (որոնց Ռուսաստանը չի մասնակցում) կամ օտարերկրյա պետական մարմինների որոշումների կատարմանը նպաստելու համար: Այս փոփոխությունը մշակվել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի և պատգամավորների մեծ խմբի նախաձեռնությամբ՝ կապված Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանում Երեխայի իրավունքների հարցերով լիազոր Մարիա Լվովա-Բելովայի «ձերբակալման» օրդերի մասին որոշման հետ։
Բացահայտվել է պետական դավաճանության նոր դեպք
Օրինագծի հեղինակներն առաջարկել են օրենսդրական փոփոխություններ մշակել, որոնք արգելում են ՄՔԴ գործունեությունը Ռուսաստանում: