Փաշինյանը Մհեր Գրիգորյանին և Արման Ղազարյանին գործուղում է Ռուսաստան

ՀՀ–ից ՌԴ գործուղված պատվիրակությունը մասնակցելու է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և փոխվարչապետի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանին գործուղում է Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հրապարակված է e-gov.am տեղեկատվական հարթակում։
«Փաշինյանի որոշմամբ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի ապրիլի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն»,– ասված է որոշման մեջ:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և փոխվարչապետի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանի՝ Մոսկվա գործուղման ծախսերը կատարվելու են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվում է ԱՄՆ
Վերադարձից հետո պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ, ԱԳ և ֆինանսների նախարարություններ։