Փաշինյանն ու «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլի» փոխնախագահը համագործակցության հարցեր են քննարկել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ» ընկերության գլխավոր փոխնախագահ Գրեգուար Վերդոյին
ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել գիտահետազոտական նախագծերի ուղղությամբ հետագա համագործակցության ծրագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ» ընկերության գլխավոր փոխնախագահ Գրեգուար Վերդոյին և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր քննարկել նրա հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանն ու Գրեգուար Վերդոն
Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ծխելու դեմ պայքարի լայն արշավ, և այդ ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակական բնույթ:
Նա կարևորել է Հայաստանում «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլի» կողմից գիտահետազոտական ծրագրերի իրականացումը, ընկերության գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը, քանի որ տեխնոլոգիական և գիտական նորարարությունները կարող են նպաստել ծխելու վնասի նվազեցմանը:
Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել գիտահետազոտական նախագծերի ուղղությամբ հետագա համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները:
Փաշինյանը Մհեր Գրիգորյանին և Արման Ղազարյանին գործուղում է Ռուսաստան