ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է կաթնամթերք արտադրող «Ամասիայի գլխավորող պանրագործարան» , «Ապարանի պանրի գործարան» և «Մեր երկիր» ընկերությունների հասարակությանը մոլորեցներու համար։ Այս մասին տեղեկացնում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։
Վարույթների քննության արդյունքում հանձնաժողովն արձանագրել է, որ «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրվել և իրացվել է բուսական յուղի առկայությամբ պանիր, ինչի համար ընկերությունը տուգանվել է 9 146 440 դրամ։
«Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ի և «Մեր երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված մածունների, ինչպես նաև «Մեր երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված կաթի փաթեթվածքների վրա մակնշվել է իրականությանը չհամապատասխանող յուղայնության չափի վերաբերյալ տեղեկատվություն։
«Մեր երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է 2 990 578 դրամի, «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ՝ 600 947 դրամի չափով տուգանքներ: