Միջազգային բանակային խաղերն այս տարի չեն անցկացվի

Արխիվային լուսանկար
Բանակային խաղերը երկու տարին մեկ անգամ անցկացնելու որոշումը կայացվել է մի քանի շաբաթ առաջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Միջազգային բանակային խաղերը (АрМИ) որոշվել է անցկացնել երկու տարին մեկ, զինծառայողների հաջորդ մրցումները տեղի կունենան 2024 թվականին: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ռազմական գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրներին։
Մեկ այլ աղբյուր հաստատել է, որ որոշումը կայացվել է մի քանի շաբաթ առաջ և համապատասխան տեղեկատվությունը սկսել են ուղարկել շահագրգիռ կողմերին:
АрМИ -2023-ը նախատեսվում էր անցկացնել ոչ միայն Ռուսաստանի տարածքում, այլև մի շարք այլ պետություններում, որոնք դեռևս 2022 թվականին հայտարարել էին իրենց տարածքում բանակային խաղերի շրջանակներում մրցույթներ անցկացնելու պատրաստակամության մասին։
«ԱրՄԻ-2022» ութերորդ Բանակային միջազգային խաղերը նախորդ անգամ անցկացվել են 2022 թվականի օգոստոսի 13-27 – ն ընկած ժամանակահատվածում, միաժամանակ 30 զորավարժարաններում և չորս ծովերի՝ Բալթիկ, Կասպից, Արաբական և Դեղին ծովերի ջրատարածքներում։ Բացի Ռուսաստանից, մրցույթները հյուրընկալել է 11 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։