Կարա-Մուրզային աջակցելու պատճառով ՌԴ ԱԳՆ–ն վճռական բողոք է հայտնել ԱՄՆ դեսպանին

ԱՄՆ դեսպանին ասել են, որ նման գործողությունները, որոնք կատարվել են հրապարակայնորեն իշխանության մարմինների և դատարանի վրա ճնշում գործադրելու նպատակով, բացահայտ միջամտություն են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ կանչված ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Լին Թրեյսիին վճռական բողոք է հայտնվել` կապվածդատապարտյալ Վլադիմիր Կարա-Մուրզային (ՌԴ-ում օտարերկրյա գործակալ է ճանաչվել) սատարող սադրիչ հայտարարությունների հետ։ Տեղեկությոնը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։
Բացի այդ, ԱՄՆ դեսպանին ասել են, որ նման գործողությունները, որոնք կատարվել են հրապարակայնորեն իշխանության մարմինների և դատարանի վրա ճնշում գործադրելու նպատակով, բացահայտ միջամտություն են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին:
Սիմոնյանն առաջարկել է Ուիլանին, Կարա-Մուրզային և Գերշկովիչին փոխանակել Ասանժի հետ
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ում այլախոհության անամոթ ճնշման ֆոնին Վաշինգտոնի և արևմտյան այլ մայրաքաղաքների կողմից վերահսկվող «ազդեցության գործակալին» պարսպապատելու փորձերը կեղծավոր և անհեթեթ են թվում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ռուսաստանի ներքին գործերին ուղղակի միջամտություն էր անվանել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Կանադայի դեսպանների հայտարարությունները, որոնք նրանք արել էին հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզայի դատավճիռը հրապարակվելուց հետո: