Իրանը շուտով սպառազինության նոր տեսակներ կներկայացնի

Իրանցի գեներալը նշել է, որ երկրի ցամաքային զորքերն իրականացված բարեփոխումների շնորհիվ այժմ հագեցած են ժամանակակից սպառազինությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Իրանցի զինվորականներն առաջիկայում ցամաքային զորքերի համար սպառազինության նոր տեսակներ կներկայացնեն: Tasnim-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հյատնել էԻրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Քյումարս Հեյդարին` հանրապետության Բանակի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ։
«Ցամաքային զորքերը վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացված խորը բարեփոխումների շնորհիվ շարժական ուժեր են դարձել և այժմ հագեցած են ժամանակակից սպառազինությամբ։ Մոտ ժամանակներս կներկայացվեն իրանական բանակի ռազմական ուժի նոր տարրերը», - նշել է Հեյդարին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բանակի օրվա կապակցությամբ Իրանում մարտական ավիացիայի շքերթ է անցկացվել: Հանդիսավոր միջոցառման ընթացքում ցուցադրվել են կործանիչներ, ծանր ռմբակոծիչներ, մարտավարական, հետախուզական, տրանսպորտային ինքնաթիռներ, վերալիցքավորողներ, անօդաչու թռչող սարքեր:
«Ամեն ինչ կանեմ, որ Իրանը չկարողանա միջուկային զենք ունենալ». Նեթանյահու