Իրանի ԶՈւ–ն ապահովում է Մերձավոր Արևելքի անվտանգությունը. Ռայիսի

Էբրահիմ Ռայիսի
Իրանի նախագահը զգուշացրել է, որ Իսրայելի ցանկացած փոքր գործողությունը կոշտ պատասխանի կարժանանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Բանակի օրվան նվիրված շքերթի ժամանակ ելույթ ունենալիս հայտարարել է, որ ԻԻՀ–ի ԶՈւ–ի ներկայությունը Մերձավոր Արևելքի անվտանգության ապահովման գործոն է։ Տեղեկությունը հայտնում է «Fars»–ը։
«Մեր զինված ուժերի ներկայությունն անվտանգություն է ստեղծում տարածաշրջանում (Մերձավոր Արևելքի. խմբ.)»,–ասել է Ռայիսին։
Նա հավելել է, որ թշնամիների, հատկապես Իսրայելի կողմից Իրանի դեմ ցանկացած փոքր գործողություն կոշտ պատասխանի կարժանանա Իրանի ԶՈւ–ի կողմից և կուղեկցվի Հայֆայի և Թել Ավիվի ավերմամբ։
Ռայիսին ընդգծել է, որ Իրանի ԶՈւ–ի ներուժի զարգացումը ուղերձ է արևմտյան տերություններին, նախևառաջ` ԱՄՆ–ին, որպեսզի նրանք հնարավորինս շուտ լքեն Մերձավոր Արևելքը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Իրանն առաջիկայում մտադիր է սպառազինության նոր տեսակներ ներկայացնել։
Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն նոր լարվածություն է բերելու. Իրանի ԱԽՔ