ՀՀ–ի և Ադրբեջանի` ռազմական բալանսի առումով ճեղքվածքը լրացնելու լուրջ ծրագրեր կան. Փաշինյան

Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բանակում խորը պրոբլեմներ կան, որոնց լուծումը միշտ չէ, որ փողի հետ է կապված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Բանակի փոփոխությունն առաջին հերթին մտքի փոփոխությունից է պետք սկսել։ ԱԺ–ում, պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին, թե ի՞նչ է արվում բանակի հզորացման և անվտանգության համակարգը հզորացնելու ուղղությամբ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում ներկայացվում է կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը։
«Զինվորի և սպայի բարոյական կոդեսքի պրոբլեմին պետք է լուրջ վերաբերվել, ինչպես նաև պրոֆեսիոնալիզմն ու սոցիալական երաշխիքն է կարևոր։ Այսինքն` պետք է համոզված լինենք, որ զինվորն ունի մարտական որոշակի հմտություններ, որից ներքև չի կարող լինել, և զինվորականը պետք է սոցիալական որոշակի երաշխիք ունենա։ Կարևոր է նաև կառավարման մոդելն ու սպառազինությունը»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` բանակում խորը պրոբլեմներ կան, որոնց լուծումը միշտ չէ, որ փողի հետ է կապված։
Վարչապետը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի` ռազմական բալանսի առումով սպառազինության ճեղքվածքը լրացնելու լուրջ ծրագրեր կան։ Նա հավելfց, որ այդ մասին հրապարակավ խոսել չի ուզում։