ՀՀ նախագահը կմեկնի Լիտվա

Վահագն Խաչատուրյան
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Լիտվայի բարձրաստիճան ղեկավարության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 18-20-ը պաշտոնական այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Այցի շրջանակում Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահի և բարձրաստիճան ղեկավարության հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Նա կմասնակցի նաև հայ-լիտվական գործարար համաժողովի բացմանը։
Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Հնդկաստան