ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանը (հանդես է գալիս ԱՄՆ–ի դրոշի ներքո) կմասնակցեն Ղազախստանում կայանալիք «Satty Zhuldyz» արագ և կայծակնային շախմատի մրցաշարին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մրցաշարը կանցկացվի շրջանային մրցակարգով ՝ 12 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ:
Բացի հայ գրոսմայստերներից, «Satty Zhuldyz»-ին կմասնակցեն նաև Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Եկատերինա Լագնոն, Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը, չինացի Հոու Յիֆանը, Ուզբեկստանի ներկայացուցիչներ Ժավոխիր Սինդարովը և Ջահոնգիր Վահիդովը, Գերմանիայի ներկայացուցիչ Վինսենթ Կեյմերը, Հնդկաստանը ներկայացնող Արջուն Էրիգայսին և Ղազախստանի ներկայացուցիչ Բիբիսարա Ասաուբաևան։
Մրցաշարը կանցկացվի ապրիլի 20-25-ը Աստանայում: