1972 թ. նոյեմբերի 16-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսն ընդունել է «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պահպանման կոնվենցիան», իսկ 1982 թ. Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ICOMOS-ի) առաջարկությամբ ապրիլի 18-ը նշվում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան վավերացրել է 1993 թ. սեպտեմբերի 5-ին:
ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանից ընդգրկված են Հաղպատի վանքը, Սանահինի վանքը, Զվարթնոց տաճարը, Էջմիածնի Մայր Տաճարը` Վաղարշապատի եկեղեցիները (Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ), Գեղարդի վանքը, Ազատ գետի հովիտը։
Ստորև ներկայացնում ենք աշխարհի տարբեր երկրներից ՅՈւՆԵՍԿՕ–ի մշակութային ժառանգության մեջ ընդգրկված հուշարձանների և տեսարժան վայրերի լուսանկարներ։