Արսեն Հարությունյանը դուրս եկավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Արսեն Հարությունյան
Նա 10։0 հաշվով հաղթեց ազգությամբ հայ մրցակցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ազատոճային ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը դուրս եկավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եկել եզրափակիչ։
61 կգ քաշայինների 1/2 եզրափակիչում նա 10։0 հաշվով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանի նկատմամբ:
Ավելի վաղ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով հաղթել էր թուրք Էմրահ Օրմանօղլուին։
74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը, որը քառորդ եզրափակիչում պարտվել էր Սլովակիան ներկայացնող Թեյմուրազ Սալկազանովին, իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար, քանի որ Սալկազանովը դուրս եկավ եզրափակիչ։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտը Ալիխանյանը կանցկացնի վաղը։
Այսօր երեկոյան Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարի Վազգեն Թևանյանը՝ 65 կգ քաշայինների եզրափակիչում ուժերը չափելով Բուլղարիան ներկայացնող Միքայ Սալիմ Նաիմի հետ:
ԵԱ. Վազգեն Թևանյանը կմենամարտի ոսկու, Արամ Ավագյանը՝ բրոնզի համար
Հիշեցնենք` Եվրոպայի առաջնությունը ապրիլի 17-ին մեկնարկել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում և կտևի մինչև ամսի 23-ը։
Հայաստանը ներկայացնում են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97կգ):