«Այո, ես հարցաքննվել եմ». Փաշինյանը` պետական դավաճանության գործերի մասին

Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ընդդիմությանը քննիչ հանձնաժողով գալ և հարցաքննել իրեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ հարցաքննվել է պետական դավաճանության գործերով։ Փաշինյանն այդ մասին խոսեց` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հարցին, թե պետական դավաճանության և մնացյալ հոդվածներով 20 վարույթ է հարուցվել` արդյո՞ք այդ վարույթներով Փաշինյանը ներգրավվա՞ծ է կամ հարցաքննվե՞լ է։
«Ես քննվել եմ, այո, հարցաքննվել եմ շատ մանրամասն։ Ինչքան պետք է, այնքան էլ կհարցաքննվեմ»,–ասաց Փաշինյանը։
Նա, դիմելով խորհրդարանական ընդդիմությանը, կոչ արեց գալ քննիչ հանձնաժողով և հարցաքննել իրեն. «Խնդրում եմ` եկեք ինձ հարցաքննեք։ Եկեք հարցաքննեք քննիչ հանձնաժողովում»։
Նշենք, որ այսօր Փաշինյանը հայտարարել էր` ավելի քան 53 անձ է անցնում պետական դավաճանության գործերով։ Ըստ նրա` պետական դավաճանության գործերով անցնողների մեծ մասը զինվորականներ և բարձրաստիճան սպաներ են։