2022թ–ին Հայաստանում կատարվել է 1 տրլն 688 մլրդ դրամի ներդրում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հայտարարեց, որ անցած տարի Հայաստանում բացվել է ավելի քան 12 000 ընկերություն և ավելի քան 25 000 ԱՁ։ Դրանց զգալի մասը իրենց գործող բիզնեսը տեղափոխել են Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. 2022թ–ի տնտեսական աճը տեղի է ունեցել մի միջավայրում, որտեղ բազմաթիվ ներդրողներ` ի հեճուկս արտաքին մարտահրավերների, նախընտրել են Հայաստանում ստեղծել կամ Հայաստան տեղափոխել իրենց ընկերությունները։
ԱԺ–ում ՀՀ կառավարության ծրագրի 2022թ-ի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2022թ–ին մեր երկրում ստեղծվել է ավելի քան 12 000 ընկերություն և ավելի քան 25 000 ԱՁ։ Կատարված ընդհանուր ներդրումների ծավալի նախնական գնահատումը կազմում է 1 տրլն 688 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի մոտ 20 տոկոսը։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը եռապատկվել է, դարձել շուրջ 1 մլրդ դոլար` շոշափելիորեն աճելով 2021թ–ի և նախորդ բոլոր տարիների նկատմամբ»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ հաշվետու տարում ՀՀ են մուտք գործել մի շարք գլոբալ ընկերություններ։
Խոսելով կառավարույթյան պարտք/ ՀՆԱ ցուցանիշից` Փաշինյանը հայտնեց, որ 2022թ–ին այն նվազել է` 2021թ–ի 50 տոկոսից հասնելով 46.7 տոկոս։
«Իհարկե այստեղ փոխարժեքը մեծ դեր ունի, բայց այն նաև մեզ հնարավորությոսւն է տալիս ավելի էֆեկտիվ կառավարել արտաքին պարտքը, և սա ստեղծում է լրացուցիչ կայունության պաշար հնարավոր հետագա ռիսկերին դիմակայելու համար։
Նշենք, որ 2022թ–ի տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս։ Կառավարության գործունեության 2021-26թթ. ծրագրով նախատեսված ցուցանիշը կազմում է տարեկան 7 տոկոս։