ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչում է: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Կիսաեզրափակիչում Թևանյանը 12:4 հաշվով պարտության մատնեց Ուկրաինայի ներկայացուցիչ Էրիկ Առուշանյանին:
Առաջին երկու մենամարտերում Թևանյանը հաղթել էր Իսրայելի և Ադրբեջանի մրցակիցներին:
Հիշեցնենք՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է այսօր և կտևի մինչև ամսի 23-ը։
Հայաստանը ներկայացնում են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97կգ):