Սուդանի հայկական եկեղեցին հայտնվել է բախումների կիզակետում. տեսանյութ

Բախումներ Սուդանում
Sputnik
Սուդանում արդեն երեք օր շարունակվող բախումների կիզակետում է հայտնվել մայրաքաղաք Խարթումում գտնվող միակ հայկական եկեղեցին։ «Արևելքի» թվիթեյանը էջը տեսանյութ է տեղադրել այդ վայրից։
Տեսանյութում երևում է, որ չնայած եկեղեցու շուրջ ընթացող բախումներին, մինչ այս պահը եկեղեցին էական վնասներ չի կրել:
Նշենք, որ Սուդանի հայկական համայնքը սփյուռքի ամենափոքր համայնքներից մեկն է, այնտեղ ապրում է շուրջ 15 հայ:
Ապրիլի 13-ին արաբական հեռուստաալիքները հայտնել էին, որ Սուդանի Արագ արձագանքման ուժերը ստորաբաժանումներ են տեղայակել երկրի հյուսիսում գտնվող Մերովե քաղաքում, Սուդանի բանակը պահանջել է նրանցից լքել այն։
Սուդանի բանակը հինգշաբթի գիշերը կոշտ հայտարարություններով է հանդես եկել` նշելով, որ Խարթումում և մի շարք քաղաքներում ԱԱՈւ–ի ներկայությունն անօրինական է և տեղի է ունեցել առանց ԶՈւ–ի հետ համաձայնեցնելու և համակարգելու։ ԶԼՄ–ների տվյալներով` բանակի հայտարարության պատճառը երկրի հյուսիսում գտնվող Մերովե քաղաքի օդանավակայանի մոտ ԱԱՈւ–ի ջոկատների հանկարծակի սկսված տեղակայումն է։
Ապրիլի 15–ին Սուդանում ԱԱՈւ–ի և կանոնավոր բանակի միջև մարտեր են սկսվել։ ԱԱՈւ–ն հայտարարել է, որ Խարթումում վերահսկողության տակ է առել Հանրապետության պալատը (նախագահական պալատ), մայրաքաղաքի միջազգային օդանավակայանները, ինչպես նաև Մերոե քաղաքի օդակայանը։ Բախումների զոհերի թիվը հասել է 100–ի։