Սանոսյանն ու Իմանբաևը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը

Դեսպանը կարևորել է տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ–ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ-ը` հավելելով, որ Սանոսյանն ընդունել է Իմանբաևին։
Գնել Սանոսյան
Սանոսյանը կարևորել է առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Նախարարը նկատել է, որ երկու երկրները բազմաթիվ ոլորտներում ունեն չիրացված մեծ ներուժ, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել։
Դեսպանն իր հերթին կարևորել է տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։
Բոլատ Իմանբաև
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ապրիլի 27-28-ը սպասվող հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի վերաբերյալ հարցեր։ Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։
Սանոսյանը և Դավիթաշվիլին քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացումը