Քաոսի մեջ հայտնված երկիրը. ի՞նչ է կատարվում Սուդանում

Մարտերը սկսվել են ապրիլի 15-ի առավոտյան՝ բանակի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթթահ Ալ Բուրհանի և նրա տեղակալ, արագ արձագանքման ուժերի հրամանատար Մոհամմեդ Համդան Դագլոյի միջև լարվածության սրումից մի քանի շաբաթ անց։
Sputnik
Շաբաթ օրը Սուդանում մարտեր են սկսվել արագ արձագանքման ուժերի (ԱԱՈւ) և կանոնավոր բանակի միջև։ Առաջինները հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Հանրապետության պալատը (նախագահական պալատը) Խարթումում, մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը, ինչպես նաև Մերոեի օդային բազան: Արագ արձագանքման ուժերը կանոնավոր բանակին մեղադրում են իրենց` մայրաքաղաքում գտնվող բազայի վրա հարձակվելու համար՝ բոլոր տեսակի զենքերի օգտագործմամբ:
Սուդանի հայկական եկեղեցին հայտնվել է բախումների կիզակետում. տեսանյութ
Բանակը հայտարարել է, որ ԱԱՈւ–ի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, և բոլոր ռազմավարական օբյեկտները, այդ թվում՝ նախագահական պալատը, վերահսկում են զինված ուժերը: Զինվորականները նաև նշել են, որ ԱԱՈւ-ն առաջինն է հարձակվել իրենց վրա։ Սուդանի անցումային սուվերեն խորհրդի ղեկավար և երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ Բուրհանը հրամանագիր է ստորագրել արագ արձագանքման ուժերի կազմալուծման մասին:
Սուդանի մի շարք այլ նահանգներում նույնպես բախումներ և առանձին մարտեր են ընթանում բանակի և ԱԱՈւ-ի միջև: Սուդանում հակառակորդ ուժերը հակասական հայտարարություններ են անում ռազմական գործողություններում գրանցած հաջողությունների և օբյեկտների վերահսկողության վերաբերյալ՝ զանգվածային տեղեկատվական պատերազմ ծավալելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում:
Սուդանի բժիշկների կենտրոնական կոմիտեն հայտնել է, որ ապրիլի 13-ից ի վեր Սուդանում տեղի ունեցած բախումների ընթացքում մահացել է 97 մարդ, վիրավորվել՝ 942-ը:
7 / 10

Մարտեր են ընթանում մայրաքաղաքում և աֆրիկյան երկրի այլ հատվածներում

9 / 10

Քաոսի մեջ հայտնված երկրի բնակիչները վախենում են, որ մարտական գործողությունները կարող են վերաճել լուրջ հակամարտության

10 / 10

Արդեն 2 օր է` Սուդանի զինվորականների և երկրի ազդեցիկ ռազմականացված կազմավորումների միջև կատաղի բախումներ են ընթանում