Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Հնդկաստան

Ավանեսյանը Հնդկաստանում մասնակցելու է առողջապահական ոլորտին առնչվող գագաթնաժողովի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Հնդկաստան։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov.am հարթակում։
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2023 թվականի ապրիլի 25-29-ը գործուղել Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի)` «Հնդկաստանի առողջապահության գերազանցություն-2023» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով»,– ասված է որոշման մեջ։
Նշվում է, որ գործուղումից վերադառնալուց հետո Ավանեսյանը եռoրյա ժամկետում արդյունքների մաuին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն, իսկ գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը՝ վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
Հնդկաստանը կարևոր գործընկեր է ՀՀ–ի համար. Վահագն Խաչատուրյանն ընդունել է դեսպանին