ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Մինչև շաբաթվա վերջ նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը կլինի Երևանում։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը։
«Իրենց չափերից ելնելով` վերջերս ենք ստացել թույլտվություն Վերին Լարսի թունելներն անցնելու համար։ Դրա համար ժամկետներն արդեն անցել, բայց մինչև շաբաթվա վերջ կհասնեն»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը սեփական միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15-ը ձեռք կբերվի կառավարության աջակցությամբ: