Ինքնասպանության փորձ Երևանում. քաղաքացին որոշել է նետվել Կիևյան կամրջից

Ինքնասպանության փորձ Երևանում. քաղաքացին որոշել է նետվել Կիևյան կամրջից
Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու հոգեբանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Մի քաղաքացի փորձում ինքնասպանություն գործել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 14:44-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին ցանկանում է նետվել Կիևյան կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը դեպքի վայրում Վ. Ե.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
«Վեոլիա ջրի» աշխատակիցն ինքնասպանություն է գործել. նոր մանրամասներ