Հայաստանի վերականգնողների ասոցիացիայի ներկայացուցիչների ասուլիսը

Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոն
Sputnik
ՀՀ-ում պատմամշակութային շարժական հուշարձանների ամրակայմամբ, վերականգնմամբ և պահպանությամբ զբաղվող վերականգնող մասնագետների նախաձեռնությամբ 2023 թ.-ի փետրվարին հիմնադրվել և իր գործունեությունն է սկսել «Հայաստանի վերականգնողների ասոցիացիա» ՀԿ-ն:
Կազմակերպության առջև ծառացած նպատակների և խնդիրների, ապագա ծրագրերի և վերականգնողների նոր սերնդի պատրաստման մասին ապրիլի 18-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն ասոցիացիայի նախագահ Գայանե Էլիազյանը, վարչության անդամներ Լիլիթ Բաչաչյանը, Սերգեյ Աբելյանը և Աստղիկ Մելքոնյանը:
Կարևորելով մշակութային արժեքների ամրակայման, վերականգնման և պահպանության համար անհրաժեշտ անվնաս, ժամանակակից նյութատեխնիկական միջոցների կիրառությունը՝ կազմակերպությունը նախատեսում է գործուն քայլեր իրականացնել վերականգնման և պահպանության բնագավառում օգտագործվող, մեր հանրապետությունում դժվարամատչելի անհրաժեշտ նյութերի ու պարագաների, տեխնիկական միջոցների ձեռքբերման, ՀՀ-ում դրանց արտադրության հնարավոր տարբերակների փորձարկման ուղղությամբ:
ՀՎԱ-ն նպատակ ունի լինելու մասնագիտական գործունեության և քննարկումների հարթակ մշակութային ժառանգության ուսումնասիրության, հետազոտության, հանրահռչակման, վերականգնման, պահպանության բնագավառում գործող բոլոր կազմակերպությունների և անհատների համար:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։