Ծանրամարտիկ Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Պարգևատրման արարողություն
Երկրորդ տեղը զբաղեցրեց Իսպանիայի ներկայացուցիչը, երրորդ տեղը` թուրք մարզիկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը (67 կգ) ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն հռչակվեց երկամարտի 320 արդյունքով։
Նա ամենաբարձր արդյունքը գրանցեց հրում վարժությունում։ Մինչ այդ նա 145 կգ արդյունքով ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում։
Գոռ Սահակյանի նախնական պատվերը, ինչպես և պոկում վարժության ժամանակ, ամենաբարձր էր, այս դեպքում` 170 կգ։ Վստահ կատարելով վարժությունը` նա ապահովեց չեմպիոնի կոչումը և՛ հրում վարժությունում, և՛ երկամարտում։ Բայց հայ ծանրորդը դրանով չբավարարվեց։ Երկրորդ մոտեցումով նա գլխավերևում պահեց 175 կգ կշռող ծանրաձողը։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրեց Իսպանիայի ներկայացուցիչ Խուան Մենդոզա Հեռնանդեսը երկամարտի 305 կգ արդյունքով
Երրորդ տեղը 301 կգ արդյունքով զբաղեցրեց թուրք Կաան Կահրիմանը։
Ապրիլի 18-ին Հայաստանի ծանրորդներից մրցահարթակ դուրս կգա Անուշ Արշակյանը 64 կգ քաշային կարգում։
Եվրոպայի առաջնություն. ըմբիշ Արման Ավագյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Նշենք, որ առաջնությանը մասնակցում են 40 երկրների 389 մարզիկներ: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են տասը մարզիկներ՝ Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Արա Աղանյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը, Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
Կանանց հավաքականում ընդգրկվել են Իզաբելլա Յայլյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Տաթև Հակոբյանը, Էմմա Պողոսյանը (76 կգ), Աննա Ամրոյանը, Լիանա Գյուրջյանը (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը, Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):
Առաջնությունը մեկնարկել է ապրիլի 15-ին և կտևի մինչև ամսի 23-ը։