ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ազատ ոճի ըմբիշ, 79 կգ քաշային Արման Ավագյանը պարտվեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչում և կպայքարի երրորդ տեղի համար։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հայ մարզիկը կիսաեզրափակիչում 10: 2 հաշվով պարտվեց հույն Գեորգիոս Կույումցիդիսին:
Արման Ավագյանը պայքարի մեջ է մտել 1/8 եզրափակիչում՝ 5:1 հաշվով հաղթելով բուլղարացի Միխայիլ Իլիև-Գերգիևին: Քառորդ եզրափակիչում Ավագյանը նա նույն հաշվով առավելության հասավ ռումինացի Մաքսիմ Վասիլիոլիի նկատմամբ։
Նշենք, որ այսօր 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Խորվաթիայում դուրս էր եկել ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ եզրափակիչ:
Հիշեցնենք՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է այսօր և կտևի մինչև ամսի 23-ը։
Հայաստանը ներկայացնում են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97կգ):