Երևանում Մարսի ուսումնասիրությունների նմանակման հուշագիր է ստորագրվել

Երևանում Մարսի ուսումնասիրությունների նմանակման հուշագիր է ստորագրվել
Հուշագիրը ստորագրել են Հայաստանի օդատիեզերական գործակալության ղեկավար Մհեր Մեհրաբյանն ու Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն Գերնոտ Գրոմերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Մարսի անալոգային ուսումնասիրությունների անցկացման մասին Երևանում հուշագիր է ստորագրվել Հայաստանի օդատիեզերական գործակալության ու Ավստրիական տիեզերական ֆորումի միջև։
Հուշագիրը ստորագրել են Հայաստանի օդատիեզերական գործակալության ղեկավար Մհեր Մեհրաբյանն ու Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն Գերնոտ Գրոմերը։
Գրոմերի խոսքով` մեկ տարի անց Հայաստանը կհայտնվի Մարսի ուսումնասիրությունների էպիկենտրոնում։ Դա ժամանակակից, բարդու միջազգային սիմուլյացիա կլինի։
Գերնոտ Գրոմեր
Նա հույս հայտնեց, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն կունենա նախագծին նորարարական մշակումների ներգրավման տեսանկյունից։
«20 երկրների ներկայացուցիչներ ուզում են միանալ ուսումնասիրություններին», – ասաց Գրոմերը։
Նա նշեց, որ նախնական գնահատականներով, առաջին իրական առաքելությունը Մարս կուղարկվի 20-30 տարվա ընթացքում։
Հայկ Չոբանյան
«Առաջին առաքելության անդամներն արդեն ծնվել են Նյու Յորքում, Պեկինում կամ, գուցե, Երևանում, սակայն այդ մասին դեռ չգիտեն», – նշեց ավստրիացի գիտնականը։
Գրոմերը հայտնեց նաև, որ առաքելությունից հետո Հայաստանի տարբեր քաղաքներում մի շարք դասախոսություններ կանցկացվեն, որոնց ընթացքում կներկայացվեն դրա մանրամասները։
Օդատիեզերական գործակալության ղեկավար Մհեր Մեհրաբյանը իր հերթին նշեց, որ ուսումնասիրությունների անցկացման երկրի ընտրությունը դժվար տրվեց։ Հայաստանի համար սա մեծ քայլ է։
1 / 4

Գերնոտ Գրոմեր

2 / 4

Երևանում Մարսի ուսումնասիրությունների նմանակման հուշագիր է ստորագրվել

3 / 4

Երևանում Մարսի ուսումնասիրությունների նմանակման հուշագիր է ստորագրվել

4 / 4

Գերնոտ Գրոմեր

«Բոլորս այստեղ ենք հանուն երազանքի` նվաճել տիեզերքը, այն նոր տուն դարձնել։ Եվ դա շատ մեծ քայլ է այդ ուղղությամբ», – ասաց Մեհրաբյանը։
2024 թ-ին Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում 2024 թվականի մարտին Մարսի հետազոտությունների սիմուլյացիա կանցկացվի։ Մարսի վրա առաջին մարդկանց ապագա վայրէջքից առաջ սարքավորումներն ու տեխնիկական համակարգերը համապարփակ փորձարկումներ կանցնեն Երկիր մոլորակի վրա: Առաքելությունների ժամանակ թեստավորվում են նյութերը, վերլուծվում և բացահայտվում են համակարգի թերությունները։ Հայաստանում մարզումները կանցկացվեն բարձր ժայռոտ սարահարթի վրա, որը Կարմիր մոլորակի երկրաբանական նմանակն է։
Մանրամասն նախագծի մասին ընթերցեք մեր նյութում։