Չեխիայում արհեստական ​​ինտելեկտն օգտագործվել է քննությունների արդյունքները ստուգելու համար

Ռոբոտ. Արխիվային լուսանկար
Արհեստական ​​ինտելեկտի միջոցով ստուգվել է մոտ 100 հազար առաջադրանք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Չեխիայում առաջին անգամ արհեստական ​​ինտելեկտը (AI) կիրառվել է մաթեմատիկայի քննությունների արդյունքները ստուգելու համար։ Սխալների մակարդակը համեմատելի էր մարդու արած սխալների հետ: Այս մասին հայտնում է Չեխիայի ռադիոն։
«Այս տարի առաջին անգամ մենք օգտագործեցինք արհեստական ​​ինտելեկտը որոշ առաջադրանքներ փորձարկելու համար: Ավելի կոնկրետ` օգտագործեցինք այն պարզ մաթեմատիկական առաջադրանքներ ստուգելու համար, որտեղ ԱԻ-ի սխալի հավանականությունը նվազագույն է», - ասել է քննության ղեկավար Միրոսլավ Կրեյչին:
Կազմակերպությունը ստուգել է մոտ 100,000 առաջադրանք՝ օգտագործելով արհեստական ինտելեկտը: Ուսումնասիրության առարկան իններորդ դասարանի մաթեմատիկայի քննական առաջադրանքներն էին։
Քննությունները ստուգող ուսուցիչներին արհեստական ​​ինտելեկտով փոխարինելու մասին հարցին ի պատասխան Կրեյչին ասել է, որ, իր կարծիքով, ուսուցիչների թիվը պետք չէ կրճատել, բայց ԱԻ-ի կիրառումը կօգնի շատ ավելի արագ ստուգել առաջադրանքները։